չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Ջուդ Լոուն կմարմնավորի Վլադիմիր Պուտինին

Ջուդ Լոուն կմարմնավորի Վլադիմիր Պուտինին

Անգլիացի հայտնի դերասան Ջուդ Լոուն կմարմնավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Ասայասի «Կրեմլյան հրաշագործը» ֆիլմում: Այդ մասին դերասանը հայտնել է Deadline պորտալին տված հարցազրույցում։ 

Ֆիլմը կնկարահանվի շվեյցարա-իտալացի գրող Ջուլիանո դա Էմպոլիի համանուն գրքի հիման վրա: Սյուժեն ծավալվում է Ռուսաստանում՝ 1990-ականներին։ Ֆիլմի գլխավոր հերոսը հորինված կերպար Վադիմ Բարանովն է՝ քաղտեխնոլոգ, որն իր ձեռքում մեծ իշխանություն է կենտրոնացրել։ 

  • Կիսվել: