Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում արգելել են մտնել Chanel-ի խանութ
Ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում արգելել են մտնել Chanel խանութ՝ պատճառաբանելով, որ բուտիկում արդեն չափազանց թվով հաճախորդներ կան։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ իր համերգից մեկ օր առաջ, Լոպեսը եղել է Ստամբուլի շքեղ Istinye Park առևտրի կենտրոնում, որտեղ անվտանգության աշխատակիցը նրան թույլ չի տվել մուտք գործել Chanel խանութ։
Լոպեսը հանգիստ է արձագանքել կատարվածին՝ ասելով․ «Լավ, խնդիր չկա» եւ հեռացել է՝ առանց որեւէ արձագանքի։
Ավելի ուշ խանութի աշխատակիցները նրան ներս են հրավիրել, սակայն երգչուհին մերժել է:
Միջադեպը, սակայն, չի խանգարել, որ Լոպեսը շարունակի իր գնումները: Նա երեք ժամ շարունակ պտտվել է առեւտրի կենտրոնի Celine եւ Beymen շքեղ հագուստների խանութներում, որտեղ տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել:


