շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ պես խմող չի եղել, իմ սերը եղել ա «նարկոտիկը»․ Ռազմիկ Ամյանի խոստովանությունը

Իմ պես խմող չի եղել, իմ սերը եղել ա «նարկոտիկը»․ Ռազմիկ Ամյանի խոստովանությունը

Liferoom հաղորդման շրջանակներում հյուրընկալված երգիչ Ռազմիկ Ամյանը պատմել է իր` խմիչքից, թմրանյութերից կախվածության և այդ կախվածությունից ազատվելու մասին:

«Գիտեք, առհասարակ, հարցը նրա մեջ չի` ինչ կարող են խոսել` դրական, թե՞ բացասական, բայց կան բաներ, որոնք ինքս իմ մեջ ցանկություն կա բացատրվելու, դա պարտավորություն է ինձ համար, որովհետև մեղավորություն եմ համարում լռելը»,- ասել է նա:

Խոսելով ԱՄՆ-ում տարվա մեծ մասն անցկացնելու մասին` Ռազմիկը նշեց, որ ինքն ունի Հայաստանի անձնագիր, պարզապես աշխատանքի բերումով ամբողջ տարվա ընթացքում շատ է լինում այնտեղ. «ԱՄՆ քաղաքացիության համար հիմա դիմել եմ, թղթերն ընթացքի մեջ ա, բայց դա էն չի, որ ես ուզում եմ գնամ ապրեմ, ես ստեղ եմ ինձ հանգիստ զգում: Իմ երեխաների համար եմ անում էդ ամեն ինչը, իրենք հիմա ԱՄՆ-ում են, էնտեղ են դպրոց գնում, բայց դա իմ որոշումը չի, դա իրենք են որոշել ու ես մեծ սիրով համաձայնվել եմ»:

Ռազմիկը նշեց, որ իր մեջ 2 Ռազմիկներ են եղել, որոնցից մեկը մյուսին հաղթելու ճանապարհին է: Ռազմիկի խոսքով` ինքը շատ է ցավեցրել իր սիրելի մարդկանց և հիմա շատ է ափսոսում:

«Հիմա, երբ դուրս եմ գալիս տնից, սիրում եմ նայել հայելու մեջ, բայց էդ անցյալը շատ չի թողնում հիանալ»: Ռազմիկը նաև խոսեց ամուսնալուծության լուրերի մասին. «Ամուսնալուծվելն էսօր ինչա, թղթով չի, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանում ա միտքդ, դու ցավացրել ես քո երեխեքի մորը, ով քեզ երեխիդ շնորհիվ կյանք ա տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ ա եղել, բայց Փառք Տիրոջը, որ ինքը հասկացող ա, ու մենք իրար հետ ենք:

Իմ պես խմող չի եղել, խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ: Միանգամից հասկացա, որ մեր սերը պետք ա լինի նարկոտիկը»: Ռազմիկը խոսեց իր ուսուցչին երկար ժամանակ չտեսնելու մասին ու հուզվեց. «Շատ եմ ամաչում, որ իրան չեմ տեսել երկար ժամանակ: Հետո իմացա, որ ձյաձ Ժորան չկա, ու ես ուշ եմ իմացել, շատ եմ ամաչում, որ մինչև էսօր չեմ տեսել իրան: Այ էդ ա ցավացնում շատ: Կարողա թվա դերասանություն եմ անում, որ տեսնի, ինձ ների»:

  • Կիսվել: