ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իլոն Մասկը Twitter-ի նոր գործադիր տնօրենի պաշտոնում իր շանն է «նշանակել» (լուսանկարներ)

Իլոն Մասկը Twitter-ի նոր գործադիր տնօրենի պաշտոնում իր շանն է «նշանակել» (լուսանկարներ)

Ամերիկացի գործարար և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ընկերության նոր գործադիր տնօրեն «է նշանակել»՝ սոցցանցի իր էջում հրապարակելով փողկապով ու կոստյումով շան լուսանկարներ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Թվիթերի նոր գործադիր տնօրենը հիասքանչ է։ Շատ ավելի լավը, քան նախորդ տղան էր: Նա շատ լավ է գլուխ հանում թվերից», - գրել է Մասկը շան լուսանկարներին կից։

Հրապարակված լուսանկարներում սիբա-ինու ցեղատեսակի շուն է պատկերված։ Նրա առջև սեղանին դրված են «փաստաթղթեր», որոնց վրա երևում է թաթի հետք հիշեցնող «կնիքը», իսկ անվան դիմաց՝ Ֆլոկի գրությունը։

«Նա կատարյալ համապատասխանում է այս աշխատանքին»,- հավելել է Մասկը։

2021 թվականի սեպտեմբերին Մասկը վերոնշյալ ցեղատեսակի շան ձագ էր ձեռք բերել, որին անվանել էր Ֆլոկի։ Չորքոտանի ընկերոջ առաջին լուսանկարները Մասկն այն ժամանակ ևս հրապարակել էր Twitter-ի իր միկրոբլոգում։

Изображение

  • Կիսվել: