կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ի՞նչ արժեն Սիրուշոյի համերգների տոմսերը

Ի՞նչ արժեն Սիրուշոյի համերգների տոմսերը

Սուրբ Վալենտինի տոնի շրջանակներում երգչուհի Սիրուշոն միանգամից 2 համերգային ծրագրով է հանդես գալու Dvin Music Hall-ում, մեկը VIP ձևաչափով` ավելի քիչ հանդիսականի համար, որի տոմսերի արժեքը` 40 հազարից - 60 հազար է: Մյուս համերգը նախատեսված է ամսի 16-ին` ավելի մեծ թվով հանդիսատեսի համար: Այս համերգի տոմսերի արժեքն էլ տատանվում է 8 հազարից 25 հազար դրամի սահմանում: Համերգներին անդրադարձել է «Հրապարակ»-ը։

«Այս առիթով, երգչուհին նաև գրառում է արել. «Հաշվի առնելով համերգի շուրջ ակտիվությունը, որոշեցինք կրկնել փետրվարի 14-ին կայանալիք համերգը նաև փետրվարի 16-ին: Փետրվարի 14-ին պարզապես համերգ չէ, այլ սիրո տոնին նվիրված մի ամբողջ հեքիաթային երեկո, որի ընթացքում առանձնացված սեղանների շուրջ`մոմերի ներքո, կարող եք ընթրել, խմել, ու ժամանակ անցկացնել @dvinmusichall-ում:

Իսկ փետրվարի 16-ին Դվինը կվերածվի համերգասրահի, և տոմսերը հասանելի կլինեն ավելի մեծ թվով երկրպագուների և երաժշտասերների, ովքեր ուզում են դիտել համերգ և լսել սիրված երգեր: Սա հատուկ համերգային ծրագիր է, որի ժամանակ հնչելու են երգացանկի բացառապես սիրային երգերը: Բաց մի՛ թողեք կախարդական երեկոները, հասցրեք ամրագրել տոմսերը, քանի որ շուտ են սպառվում»»,- ասվում է հրապարակման մեջ:

Այսօր՝ Հունվարի 21-ին Սիրոշոն նոր գրառում է արել, որում ասվում է. «Ի՜նչ արեցիք դուք մի քանի ժամվա ընթացքում…

Ժամեր առաջ հայտարարեցինք փետրվարի 16-ի համերգի մասին ու հիմա արդեն տոմսերը սպառված են։ Սա ամենաարագ soldout-ներից էր )) Այժմ tomsarkgh.am-ում տեղադրել ենք արդեն փետրվարի 14-ի համերգի տոմսերը: Կարող եք հասցնել պատվիրել կամ զանգահարել @dvinmusichall (+374 44 700 024):»։

  • Կիսվել: