Հրապարակվել են Թրամփի դստեր և միլիարդատեր Մայքլ Բուլոսի շքեղ հարսանիքի առաջին կադրերը (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ամուսնությունից ծնված դուստրը՝ 29-ամյա Տիֆանի Թրամփը, և միլիարդատեր Մայքլ Բուլոսն ամուսնացել են:
Ինչպես գրում է Daily Mail-ը, շքեղ հարսանեկան արարողությունը կազմակերպվել է Թրամփի՝ Փալմ Բիչում գտնվող «Մար ա Լագո» հայտնի կալվածքում:
Պարբերականի հրապարակած լուսանկարներում երևում է, որ Թրամփի բազմանդամ ընտանիքը միավորվել է ուրախ առիթով:
Նշվում է, որ Թրամփը դստեր հետ պարել է Here Comes The Sun երգի հնչյունների ներքո, ինչից հետո նախկին նախագահը, դիմելով փեսային, ասել է.«Մա՛յքլ, լավ հոգ կտանես նրա մասին»:
Նշվում է, որ հարսը երկու անգամ զգեստափոխվել է:
Հարսը՝ փեսայի և ծնողների հետ
Թրամփը՝ հինգ երեխաների հետ
Թրամփը՝ դստեր հետ
Հարսն ու փեսան
Հարսը՝ հյուրերի հետ
Իվանկա Թրամփը՝ ընտանիքի հետ
Էրիկ Թրամփը՝ երեխաների հետ
Դոնալդ Թրամփ կրտսերը՝ ընտանիքի հետ