ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը

Հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, հոսպիտալացվել է, բժիշկները զննում են նրան: Այս մասին ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան։

՛՛Նա հոսպիտալացվել է, բժիշկներն այժմ ուսումնասիրում են վիճակը՛՛,-ասել է Ուսպենսկայան։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կիրկորով-ավագի համար շտապօգնություն են կանչել, քանի որ Կիրկորովն ունեցել է դժվարաշնչություն, ինչպես նաև իջել է արյան ճնշումը:

  • Կիսվել: