հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
«Հիասքանչ սկեսուրս». Մարգարիտա Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

«Հիասքանչ սկեսուրս». Մարգարիտա Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է 81-ամյա սկեսուրի՝ Լաուրա Քյոսայանի լուսանկարները:

Սիմոնյանը գրել է. «Հիասքանչ սկեսուրս, առողջ եղե'ք»:

Ի դեպ՝ նրա այս հրապարակումը մի քանի ժամում տասնհինգ հազարից ավելի հավանում է ստացել:

Առաջին անգամ չէ, որ Մարգարիտա Սիմոնյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակում: Նշենք, որ ավելի վաղ նա հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երգում էր իր սկեսուրը:

«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել երգել, սակայն սեփական ծննդյան օրը կարելի է»,-տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:

Նախորդ հրապարակումներում սկեսուրի մասին Սիմոնյանը գրել էր, որ նա իրենց տան  ուրախությունն է:

 

  • Կիսվել: