հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայտնի է՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մասնակիցների ելույթների հաջորդականությունը

Հայտնի է՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մասնակիցների ելույթների հաջորդականությունը

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը մրցութային համերգին ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Համերգը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, իսկ Ուկրաինան ներկայացնող Զլատա Ձյունկան հանդես կգա 16-րդը՝ եզրափակելով համերգի մրցութային հատվածը։ 

Մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է բոլոր մասնակիցների ելույթների հաջորդականությունը, որը որոշվել է «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության ընթացքում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած վիճակահանության շրջանակում։

Ներկայացնում ենք ելույթների ամբողջական հերթականությունը․

1. Նիդերլանդներ
2. Լեհաստան
3. Ղազախստան
4. Մալթա
5. Իտալիա
6. Ֆրանսիա
7. Ալբանիա
8. Վրաստան
9. Իռլանդիա
10. Հյուսիսային Մակեդոնիա
11․ Իսպանիա
12․ Միացյալ Թագավորություն
13․ Պորտուգալիա
14. Սերբիա
15․ Հայաստան
16. Ուկրաինա

Մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

 

  • Կիսվել: