կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայրենիքս». Խորեն Լևոնյանն ու Իշխան Ղարիբյանը տեսահոլովակ են թողարկել

«Հայրենիքս». Խորեն Լևոնյանն ու Իշխան Ղարիբյանը տեսահոլովակ են թողարկել

Դերասաններ Խորեն Լևոնյանն ու Իշխան Ղարիբյանը երգ ու տեսահոլովակ են թողարկել:

«Հայրենիքս». այսպես է կոչվում նոր երգը, որի հեղինակները Խորեն Լևոնյանը, Իշխան Ղարիբյանն ու Տիգրան Աթայանն են, գործիքավորումը՝ Արամ Կիրակոսյանի:

Երգի միջոցով հեղինակներն առանձնացնում են արժեքները, որով գնահատում են հայրենիքը և նշում, թե ով կամ ինչ չի կարող այն լինել. «Հայրենիքս հայրեններ են, Կոմիտաս ու Եկմալյան, մաքուր խոսք է, ջինջ հնչյուն… հայրենիքս ես շահել եմ, մագիլներով ես պահել եմ»:

Տեսահոլովակում նկարահանվել են Սամվել Դանիելյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Լենդ Մկրտչյանը և ուրիշներ:

  • Կիսվել: