կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայերը շատ լավ մարդիկ են, նրանք ինձ դուր են գալիս. Սնուփ Դոգգ

Հայերը շատ լավ մարդիկ են, նրանք ինձ դուր են գալիս. Սնուփ Դոգգ

SnoopDoggTV GGN News-ի շրջանակներում հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ, Reddit-ի գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանի հետ զրույցում Սնուփ Դոգգն անդրադարձ էր կատարել հայերին:

«Այս մարդն այստեղ առաջատար է»,- ասել է հայտնի ռեփերը՝ նկատի ունենալով Ալեքսիս Օհանյանին.

«Ուրեմն դու հա՞յ ես, ես ունեմ շատ հայ ընկերներ: Հայերը շատ լավ մարդիկ են, նրանք ինձ դուր են գալիս»,- ասել է Սնուփ Դոգգն Օհանյանի հետ զրույցում:

Օհանյանը՝ խոսելով իր արմատների մասին, պատմել է, որ իր նախնիները արել են իր համար ամեն ինչ՝ այդ թվում նաև վերապրեցին ցեղասպանությունը, ինչին ի պատասխան Սնուփը նշել է, որ ինչը չհացրին նախորդ սերունդները, Ալեքսիսը հասցրել է անել, որի համար և նա հարգում է Օհանյանին:

Հարցազրույցը վարել է հենց Սնուփ Դոգգը դեռևս 2017 թվականին:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսվում է Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերի կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգի համերգը, որի համար պետբյուջեից հատկացվել է 6  միլիոն դոլար:

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ

  • Կիսվել: