հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Hayat Project-ը չեղարկել է օգոստոսի 19-ի համերգը․ «Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին»

Hayat Project-ը չեղարկել է օգոստոսի 19-ի համերգը․ «Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին»

Hayat Project խումբը գրառում է կատարել «Ինստագրամ» սոցիալական ցանցում՝ երկրպագուներին տեղեկացնելով օգոստոսի 19-ի համերգի չեղարկման մասին։

«Սիրելի բարեկամներ: Օգոստոսի 19-ի Yerevan Park-ում նախատեսվող մեր համերգը մենք չեղարկում ենք:

Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին:

Խորին ցավակցություններս բոլոր զոհվածների ընտանիքներին եւ արագ ապաքինում վիրավորներին:

Հարգանքով եւ խորը վշտով՝ Hayat Project.

Համերգների չեղարկման մասին հայտնել են նաև այլ երգիչներ ու ռեստորաններ», - ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: