հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանը «Եվրատեսիլ-2026» երգի մրցույթում ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում

Հայաստանը «Եվրատեսիլ-2026» երգի մրցույթում ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի կիսաեզրափակչի մասնակից երկրների կազմը հաստատվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքից։

 

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2026-ը» տեղի կունենա Վիեննայում։ 

 

Երկու կիսաեզրափակիչների ճշգրիտ ելույթների հերթականությունը կորոշվի մարտի վերջին։

Հանրության և ժյուրիի քվեարկությունը կորոշի յուրաքանչյուր կիսաեզրափակչի լավագույն 10 երկրները։

Այնուհետև այդ երկրները կանցնեն «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի մեծ եզրափակիչ,որը տեղի կունենա  մայիսի 16-ին։

  • Կիսվել: