շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչում

Հայաստանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը դեռեւս հայտնի չէ, բայց արդեն պարզ է, թե որ կիսաեզրափակչում է ելույթ ունենալու: «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը՝ eurovision.tv-ն, ներկայացրել է այս տարվա կիսաեզրափակիչներում մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանը ներկայանալու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ առաջին կեսին: Դեռեւս, սակայն, հայտնի չէ ելույթների հերթականությունը:

Հայաստանի հետ նույն կիսաեզրափակչում կմրցեն Ավստրիայի, Մալթայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Չեխիայի, Ալբանիայի, Դանիայի, Իսրայելի, Էստոնիայի, Վրաստանի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, Բելգիայի ներկայացուցիչները:

IMG_1981.jpeg (320 KB)

Եվս 15 երկիր կպայքարի մրցույթի առաջին կիսաեզրափակչում:

«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 7-ին, երկրորդը՝ մայիսի 9-ին: Յուրաքանչյուր մրցութային օր միայն 10 մասնակից կստանա ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին:

IMG_1982.jpeg (333 KB)

Ըստ կանոնների՝ հաղթող՝ Շվեդիայի եւ մրցույթի հիմնադիրներ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները կմրցեն միանգամից եզրափակչում:

«Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայում՝ Մալմյո քաղաքում:

  • Կիսվել: