կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին

Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին

Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին։

Առաջին ալիքը հայտարարում է դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի մասնակցին ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան, լսումներին կարող են դիմել միայն մենակատարները:

Հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 25-ը:

Մրցույթը տեղի է ունենալու Նորվեգիայում՝ օգոստոսի 17-ին:

  • Կիսվել: