հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը «Սլավյանսկի բազար»-ից վերադարձել է 2-րդ մրցանակով

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը «Սլավյանսկի բազար»-ից վերադարձել է 2-րդ մրցանակով

Բելառուսում կայացել է «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Կիրակոսյանը: Հայաստանի ներկայացուցիչն արդեն վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով երկրորդ պատվավոր մրցանակը, որը կիսել  է իտալացի մասնակցի՝ Դոմենիկո Բարբերայի հետ:

Առաջին մրցանակին արժանացել է Բելառուսի մասնակիցը՝ Վալերիա Բեռնատովիչը: Գրան պրին գնացել թ Ղազախստան. այն հանձնվել է Ալմագուլ Բատթալիեւային:

Հավելենք, որ Դավիթը հայ հեռուստադիողի շրջանում լայն ճանաչում է ձեռք բերել «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի շնորհիվ:

  • Կիսվել: