երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստա՛ն, ես ձեզ սիրում եմ».  Մանկական Եվրատեսիլի՝ Ղազախստանի մասնակցի հայերեն խոսքը (տեսանյութ)

«Հայաստա՛ն, ես ձեզ սիրում եմ». Մանկական Եվրատեսիլի՝ Ղազախստանի մասնակցի հայերեն խոսքը (տեսանյութ)

Մարզահամերգային համալիրում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:

Ղազախստանը ներկայացնող Դեյվիդ Չարլինը, որի երգը մայրիկի մասին էր, ելույթի ավարտից հետո հայերենով բացականչեց. «Հայաստա՜ն, ես ձեզ սիրում եմ»:

Վերջինիս երախտիքի խոսքը առաջացրեց դահլիճի ոգևորությունը: Նրա հայերեն խոսքին հանդիսականներն արձագանքեցին բուռն ծափերով և բացականչություններով:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մրցույցում առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի պատվիրակը, իսկ երկրորդը՝ Նարեն՝ Հայաստանից:

  • Կիսվել: