երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համերգի ժամանակ Գրիգորի Լեպսը հարվածել է երկրպագուի հեռախոսին

Համերգի ժամանակ Գրիգորի Լեպսը հարվածել է երկրպագուի հեռախոսին

Կոստրոմայում Գրիգորի Լեպսի համերգի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. ելույթի ժամանակ արտիստը կորցրել է ինքնատիրապետումը և հարվածել երկրպագուի հեռախոսին, ով նկարահանում էր իրեն։ Այս մասին գրում է KP-ն։

«Я стану водопадом»  երգի կատարման ժամանակ արտիստը մոտեցել է բեմի հենց եզրին։ Երկրպագուներից մեկը որոշել է նկարահանել երգչին իր հեռախոսով մոտ տարածությունից։

Երգչին դուր չի եկել, որ իրեն շատ մոտիկից են նկարահանում: Նա աղջկան հասկացրել է, որ տեսախցիկը մի կողմ տանի։ Սակայն նա չի հասկացել նրան, ինչից հետո Լեպսը պարզապես hարվածել է  նրա ձեռքից։

Ոմանք երգչի արարքը համարում էին անընդունելի, իսկ ոմանք կարծում էին, որ նա ամեն ինչ ճիշտ է արել։ Ականատեսները հայտնել են, որ աղջիկը գտել է իր հեռախոսը, այն չի վնասվել:

  • Կիսվել: