Գլենդելում կայանալիք՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգի հասույթի մի մասը կտրամադրվի արցախցիներին օգնելուն
Նոյեմբերի 17-ին եւ 18-ին Գլենդելի «Ալեքս» թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» համերգը, որին կմասնակցեն Իվետա Մուկուչյանը, Սրբուկը, Գոռ Սուջյանը եւ Հայկ Պետրոսյանը։
Իվետան ինստագրամյան էջում հանդես է եկել ուղերձով․ երգչուհին նշել է, որ համերգի տոմսերի վաճառքից գոյացած գումարի մի մասն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն։
Երգչուհու խոսքով՝ համերգի ընթացքում հնչելու են Ազնավուրի լավագույն հիթերը։