կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Գինու Համբույրից»․ Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել

«Գինու Համբույրից»․ Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել

Երգիչ, երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը․ «Գինու Համբույրից»։

Երգի խոսքերի հեղինակն է Անի Հերունի Սաջյանը, իսկ երաժշտությանը` Վահագ Ռաշը։

Վահագ Ռաշը գրում է, որ երգը յուրահատուկ տեղ ունի իր երգացանկում․ «Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու։ Քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երևի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։

Այ հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը, որը տևեց ընդամենը 5-10 րոպե։ Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի օր որոշեցի գործիքավորել։ Այն կատարեց Կարեն Արզումանյանը, իսկ երաժշտական մշակումն ու ձայնագրությունը` Սերգեյ Գասպարյանը։

Հոլովակը պատրաստեց Ալենա Տոկմանինան։ Երգի վերնագրի մասին երկար մտածեցի ու ընտրեցի Գինու Համբույրից տարբերակը ... Կարծում եմ իմ լսարանը կհավանի այն և կտեղավորի իր սիրելի երգերի մի գողտրիկ անկյունում»։

Երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Ռաշի Youtube-ի պաշտոնական ալիքում։

  • Կիսվել: