շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գարիկ Մարտիրոսյանի հումորային ռեփը՝ հայերենով․ տեսանյութ

Գարիկ Մարտիրոսյանի հումորային ռեփը՝ հայերենով․ տեսանյութ

Ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի հայ հումորիստը՝ Գարիկ Մարտիրոսյանը, հումորային նոր ստեղծագործություն է ներկայացրել, այն էլ՝ հայերենով։ «Սուսո WTF»` այսպես է կոչվում ռեփ ստեղծագործությունը, որը հանրահայտ մեր հայրենակցի հետ հեղինակել են Վարդան Զադոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Հովսեփյանը, Սարգիս Մնոյանը, իսկ երաժշտությունը Գարիկ Մարտիրոսյանը գրել է Արման Փիլոյանի հետ։ 

Այն, ինչ իր կատարմամբ պատմում է Մարտիրոսյանը, էկրանին պատկերվում է գրաֆիկական լուծումներով։ Տեսահոլովակի այսպիսի հետաքրքիր մոտեցումը «Շարմ» հոլդինգինն է։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկ Մարտիրոսյանը հայերենով ռեփ է կարդում։ Նրա ամենահայտնի կատարումներից մեկը` «VIP Դրախտ»-ը, հնչում է «Մեր բակը 3» ֆիլմում։

  • Կիսվել: