հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գարիկ Խարլամովը հեռանում է Comedy Club-ից, ո՞վ կփոխարինի նրան

Գարիկ Խարլամովը հեռանում է Comedy Club-ից, ո՞վ կփոխարինի նրան

Հանրաճանաչ կատակերգու Գարիկ Խարլամովը հեռանում է Comedy Club-ից: Instagram սոցիալական ցանցի իր էջում նա մեկնաբանել է իր հեռանալը:

«Վերջ, տղանե՛ր, հիանալի էր Պաշկա Վոլյայի հետ երկար տարիներ աշխատելը, բայց ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին: Բեբո՛ւր (Անդրեյ Բեբուրիշվիլի), բարի ընթացք քեզ: Իսկ ես վերջապես կքնեմ»,- գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շոուի հաջորդ համարում Comedy Club-ի հաղորդավար Պավել Վոլյան հանդիսատեսին կներկայացնի նոր գործընկերոջը՝ Անդրեյ Բեբուրիշվիլիին, ով այս դերում փոխարինել է Խարլամովին։

  • Կիսվել: