«Եվրատեսիլ 2026». ո՞ր 10 երկրները հաղթահարեցին առաջին կիսաեզրափակիչը
Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիզաեզրափակիչ փուլը։ Այսօր եզրափակչի իրենց տեղի համար պայքարում էին 15 երկրներից արտիստներ։ Ելույթ ունեցան Մոլդովայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Իսրայելի, Բելգիայի, Լիտվայի, Սան Մարինոյի, Լեհաստանի և Սերբիայի ներկայացուցիչները։
Նրանցից միայն տասը, սակայն, ստացան ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը կայանալու է մայիսի 16-ին։ Այդ երկրներն են՝ Հունաստան, Ֆինլանդիա, Բելգիա, Շվեդիա, Մոլդովա, Իսրայել, Սերբիա, Խորվաթիա, Լիտվա և Լեհաստան:
Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնում է Սիմոնը, որն իր երգը՝ «Paloma Rumba»-ն, կներկայացնի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո։


