չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Այսօր երեկոն եվրատեսիլյան է: Երեւանի ժամանակով 23:00-ին Մալմյոյում կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Առաջին ալիքը ներկայացրել է, թե որ երկրից ինչպես կարելի է քվեարկել «Լադանիվա»-ի օգտին:

Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար պետք է մրցույթին հետեւեք ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

 

IMG_4637.jpeg (203 KB)

 
 

IMG_4638.jpeg (196 KB)

Եզրափակչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները:

Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից՝ www.esc.vote կայքի միջոցով:

Հայաստանից «Լադանիվա»-ի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:

  • Կիսվել: