երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան։ Նա մայիսի 11-ին ելույթ կունենա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում։ Թե ինչ երգ է ներկայացնելու վրացի պատվիրակը, դեռ հայտնի չէ։

Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին դարձել է նաեւ «Ձայն» մեգա շոուի հաղթող։

Հայտնի է, որ Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում։ (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական ​​մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական ​​օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։

Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Հելեն Երեմյանը՝ հայտնի որպես Brunette։ Նա նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին:

  • Կիսվել: