կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Լիվերպուլում

«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Լիվերպուլում

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կկայանա մայիսին Լիվերպուլում: Այս մասին հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը։

«Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մայիսին։ Ուղիղ եթերով կհեռարձակվի Լիվերպուլի M&S Bank Arena-ից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 9-ին, երկրորդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։

Նշվում է, որ Եվրատեսիլը Մեծ Բրիտանիայում կանցկացվի արդեն 9-րդ անգամ։

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները եղել են բրիտանական երկու քաղաքներ՝ Գլազգոն եւ Լիվերպուլը, որոնք, ըստ կազմակերպիչների, ներկայացրել են «ամենաուժեղ հայտերը»։

Սկզբում Ուկրաինան ստացել է «Եվրատեսիլ 2023»-ի անցկացման իրավունքը՝ Kalush Orchestra-ի կողմից «Stefania» երգով մրցույթում հաղթելուց հետո։ Սակայն մրցույթի անցկացման վայրը տեղափոխվել է անվտանգության նկատառումներով։

  • Կիսվել: