շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ես պետք է իմաստ գտնեի». Ալեքսիս Օհանյանը՝ Հայոց ցեղասպանության տրավմայի մասին

«Ես պետք է իմաստ գտնեի». Ալեքսիս Օհանյանը՝ Հայոց ցեղասպանության տրավմայի մասին

Հորս ընտանիքը փախել է Թուրքիայիցч Հայոց ցեղասպանությունից, իսկ մայրս առանց փաստաթղթերի ներգաղթյալ էր, Instagram-ում գրել է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ Forbes ամսագրին տված իր հարցազրույցի մեկնաբանությունում։

 

«Առաջին անգամ, երբ 2010 թվականին ես հեռացա Reddit-ից (27 տարեկան էի), 4 ամսով կամավոր աշխատեցի Հայաստանում kiva.org կայքում։ Ինձ պետք էր իմաստ գտնել, եւ դա իմ կարիերայում երբեւէ կայացրած լավագույն որոշումներից մեկն էր»,- նշել է նա:

«Օհանյանի նախնիները սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ նրանց ունեցվածքը բռնագրավվել է։ Սա սերունդների տրավման է՝ հիմնական պատճառը, որ նա մեծ խաղադրույքներ է կատարում NFT-ների եւ սոցիալական մեդիայի ապագայի վրա՝ չնայած կրիպտոյի ձմեռային ցուրտ փոթորկին:

Ալեքսիսի ամենավաղ հիշողություններից է նրա մեծ տատիկ Վերան, ով իր վեցերորդ տարեդարձին մանրամասն պատմել է, թե ինչպես են իր մեծ տատիկն ու հորեղբայրը սպանվել Հայոց ցեղասպանության ժամանակ Սիրիայի անապատով քայլելիս։ Մանկության տարիներին իր նախապապը՝ Ավետիսը, տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատել իր ծնողներին, եւ երբ ցանկացել են բռնել իրեն։ Փոքրիկին ուղարկել են Ստամբուլի մանկատուն, մինչ նա կհասցներ իր ճանապարհը գտնել…»,- ասվում է Օհանյանի հարցազրույցի նախաբանում։

  • Կիսվել: