երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրիկ Կարապետյանը հայտնել է հետաձգված մենահամերգի նոր ամսաթիվը

Էրիկ Կարապետյանը հայտնել է հետաձգված մենահամերգի նոր ամսաթիվը

Էրիկ Կարապետյանը հայտնել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող իր մենահամերգը տեղի կունենա 2024 թ-ի փետրվարի 13-ին։ Այս մասին երգիչը տեղեկացրել է ինստագրամյան իր էջում։

 

«Սիրելի հանդիսատես, իմ երկար սպասված համերգը, որը հասկանալի պատճառներով հետաձգվել էր, կայանալու է փետրվարի 13-ին`Սիրո տոնին ընդառաջ»,-գրել է նա։

Էրիկի համերգը նախատեսված էր սեպտեմբերի 30-ին, սակայն հետաձգվել էր Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման պատճառով։ 

Երգչի հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են։ 

  • Կիսվել: