ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երգիչ Աբո Սահակեանը Բլինքենի Իսրայել կատարած այցի ընթացքում փորձել է լսելի դարձնել հայերի ձայնը

Երգիչ Աբո Սահակեանը Բլինքենի Իսրայել կատարած այցի ընթացքում փորձել է լսելի դարձնել հայերի ձայնը

Երգիչ Աբո Սահակեանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հիշեցրել է հայերի ձայնի հասանելիության իրվունքի մասին։ Երգիչն այս մասին հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։

Բլինքենի Իսրայել կատարած այցի ընթացքում երգիչը մոտեցել է նրան եւ սեղմել նրա ձեռքը՝ այդ ընթացքում անդրադառնալով հայերի ձայնի հասանելիության իրավունքին։

«Չնայած ես վատ երգիչ եմ, փորձում եմ վստահ լինել, որ հայերի ձայնը լսելի է՝ Արցախը պաշտպանելուց մինչեը Երուսաղեմի հայկական թաղամասերը պաշտպանելու հարցում։

Ազգի շահը մնայուն եւ հավերժական գործ է՝ նույնիսկ ինձ նման վատ երգչի համար», - գրել է Աբո Սահակեանը։

  • Կիսվել: