երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեք սերունդ. Սոֆի Դևոյան կրտսերը նոր ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)

Երեք սերունդ. Սոֆի Դևոյան կրտսերը նոր ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)

Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյաններն ու Զարուհի Բաբայանը մարտի 8-ի առթիվ նոր ֆոտոշարք ունեն, որի առաջին կադրերը Սոֆի Դևոյան կրտսերը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Լուսանկարներին կից՝ Սոֆին գրել է. «Այս գեղեցիկ օրվա բոլոր ջերմ խոսքերն ու մտքերն ուզում եմ նվիրել իմ կյանքի ամենասիրելի և կարևոր կանանց՝ մայրիկիս և տատիկիս,
ովքեր ինձ առաջին ուժ տվողներն են։

Եվ, իհարկե, ձեզ՝ իմ սիրելի հետևորդներ և մարդիկ, ովքեդ իրենց ջերմ խոսքերով ոգևորում են ինձ։ Թող ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն այս վառ գույներով, էմոցիաներով և այն սիրով, որը դուք միշտ տարածում եք։ Թող այս օրը չլինի եզակի ձեր կյանքում, որպեսզի ձեր աչքերը միշտ փայլեն։

Սիրում եմ ձեզ»։

  • Կիսվել: