կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երբ Յանան տրիբունայում է, ես թևեր եմ առնում. Նաիր Թիկնիզյանը՝ կնոջ մասին

Երբ Յանան տրիբունայում է, ես թևեր եմ առնում. Նաիր Թիկնիզյանը՝ կնոջ մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամփոփել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ստուգողական խաղը (4-2), որում նա դարձել էր դուբլի հեղինակ։ Հիշեցնենք՝ «Լոկոմոտիվը» հավաք է անցկացնում ԱՄԷ-ում։

«Ստացվեց արդյունավետ խաղ։ Կարողացանք հոգնածության ֆոնին լավ տեմպ հաղորդել, անցկացնել կոմբինացիաներ ու հաճույք ստանալ խաղից։ Կարծում եմ՝ հավաքների ընթացքում, արդյունքից բացի, կարևոր է նաև առավելագույն ուժեր ներդնելը։

Ինչ վերաբերում է խփածս գոլերին, շնորհակալ եմ թիմակիցներիս։ Եղավ երկու հրաշալի փոխանցում, և ինձ մնում էր միայն իրացնել։

Կինս իմ հաջողության թալիսմանն է։ Նա ինձ համար միշտ առավելագույնն անելու առիթ է։ Երբ Յանան տրիբունայում է, ես թևեր եմ առնում»,- «Լոկոմոտիվի» մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը։

Նաիր Թիկնիզյանի կինը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղ

  • Կիսվել: