շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եկեք հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ երբեք չմոռանալ․ Քարդաշյան

Եկեք հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ երբեք չմոռանալ․ Քարդաշյան

Հայազգի համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել ինստագրամյան story բաժնում, որն արվել էր 2019 թ-ին՝ Քիմի և քրոջ Քորթնիի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ։ Այդ հրապարակմամբ աշխարհահռչակ հայուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին

։«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Եկեք միասին լինենք և հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը։ Երբեք չմոռանալ»,-գրել է Քիմը։

Հաջորդ հրապարակման մեջ Քիմը վերհիշել է զավակների հետ այցը Գառնի։ «Սիրում եմ իմ եւ երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հյաստանում»,-հավելել է նա։

  • Կիսվել: