հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եգիպտոսում կկայանա ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը. որ հայ մարզիկներն են մասնակցելու

Եգիպտոսում կկայանա ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը. որ հայ մարզիկներն են մասնակցելու

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կկայանա աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցել Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։

Հայաստանի ծանրամարտիկները մրցելույթներով հանդես կգան հետևյալ օրերին.

Կանայք 

Մայիսի 5-ին, 69 կգ՝ Մերի Միսակյան

Մայիսի 6-ին, 77 կգ՝ Աննա Ամրոյան

Մայիսի 7-ին, 86 կգ՝ Էմմա Պողոսյան

Տղամարդիկ 

Մայիսի 3-ին, 65 կգ՝ Արտուշ Գրիգորյան

Մայիսի 4-ին, 71 կգ՝ Նարեկ Գրիգորյան ու Հովհաննես Հովհաննիսյան

Մայիսի 5-ին, 79 կգ՝ Նարեկ Մկրտչյան

Մայիսի 7-ին, 94 կգ՝ Վալերիկ Մովսիսյան

 

Մայիսի 8-ին, 110 կգ՝ Գրիգոր Ղազարյան, +110 կգ՝ Գագիկ Մկրտչյան

  • Կիսվել: