երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Dior-ի ցուցադրությունը՝ Եգիպտոսի Գիզայի բուրգերում (լուսանկարներ)

Dior-ի ցուցադրությունը՝ Եգիպտոսի Գիզայի բուրգերում (լուսանկարներ)

Ֆրանսիական Dior նորաձեւության տունը շաբաթ օրն անցկացրել է յուրատիպ ցուցադրություն Եգիպտոսի Գիզայի բուրգերում՝ ներկայացնելով տղամարդկանց համար նախատեսված 2023 թ. աշուն-ձմեռ հավաքածուն։

Սա Եգիպտոսում Dior-ի առաջին ցուցադրությունն է և պատմության մեջ առաջին անգամ, երբ Գիզայի բուրգերի մոտ նորաձևության ցուցադրություն է տեղի ունեցել։

Եգիպտոսում ևս մեկ ցուցադրություն տեղի էր ունեցել հոկտեմբերին, երբ իտալացի դիզայներ Ստեֆանո Ռիչին իր նոր հավաքածուի ցուցադրությունն իրականացրեց Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորի Հատշեպսուտ տաճարում։

  • Կիսվել: