երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դավա Մանուկյանն անտուն թոշակառուին բնակարան է նվիրել

Դավա Մանուկյանն անտուն թոշակառուին բնակարան է նվիրել

Բլոգեր Դավա Մանուկյանը 72-ամյա թոշակառու կնոջը բնակարան է նվիրել։ Նինա տատիկին տնից դուրս է արել սեփական դուստրը։ Հոլովակն ինստագրամյան էջում հրապարակել է երգիչը։

«Առաջին անգամ նրան տեսանյութում եմ տեսել։ Անմիջապես միտք առաջացավ, որ ցանկանում եմ օգնել նրան։ Ես, իհարկե, չեմ հասկանում, թե ինչու են երեխաներն այդպես վարվում իրենց ծնողների հետ։ Ինչու է կինը նրան կյանք տվել, մեծացրել, իսկ հիմա նման վերաբերմունք»,- նշել է բլոգերը։

Դավիթը տատիկին ռեստորան է տարել, ուր ընթրիք է հյուրասիրել, ապա մեկ գիշեր նրան տեղավորել հյուրանոցում։ Հաջորդ օրը Դավան 72-ամյա կնոջը նոր բնակարան է տարել, որը գնել է հատուկ նրա համար եւ կահավորել։ Թոշակառուն շնորհակալություն է հայտնել արտիստին ու հուզվել։
 
 
 

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: