երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրյունետն այսօր ելույթ կունենա 2–րդ համարի ներքո

Բրյունետն այսօր ելույթ կունենա 2–րդ համարի ներքո

«Եվրատեսիլ 2023»–ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյան) ելույթ կունենա այսօր 2-րդ համարի ներքո: Տեղեկանում ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կսկսվի ժամը 23:00-ին։
 
Հիշեցնենք, որ մայիսի 9–ին տեղի էր ունեցել առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ եզրափակիչ փուլ են անցել հետևյալ երկրները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13–ին։
 
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից, այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։

  • Կիսվել: