Աճուրդի են հանվել Սթիվ Ջոբսի սանդալները
Birkenstock բրենդի սանդալները, որոնք կրել է ամերիկացի ձեռնարկատեր և Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը 1970-ական և 1980-ական թվականներին, աճուրդի են հանվել 15 հազար դոլար մեկնարկային գնով, հայտնել է Julien's Auctions աճուրդի տունը:
Կազմակերպության տվյալներով՝ աճուրդը կկայանա նոյեմբերի 11-ին։
Նշվում է, որ Ջոբսն այս սանդալները կրել է Apple-ի ստեղծման առանցքային ժամանակներում։ 1976 թվականին նա և Սթիվ Վոզնյակը սկսեցին Apple համակարգչի մշակումը Կալիֆորնիայի Լոս Ալտոս քաղաքի ավտոտնակում։ Հենց այս ժամանակահատվածում Ջոբսը կրում էր աճուրդի հանված սանդալները։