հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աճուրդի են հանվել Մերիլին Մոնրոյի երկու հայտնի լուսանկարները

Աճուրդի են հանվել Մերիլին Մոնրոյի երկու հայտնի լուսանկարները

Christie’s աճուրդի տունն աճուրդի է հանել Մերիլին Մոնրոյի երկու հայտնի լուսանկարները` դեռևս 1961 թվականին Look  ամսագրի համար արված:

Hollywood Reporter-ը գրում է, որ լուսանկարների հետ աճուրդի է հանվել նաև այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարները:

Աճուրդի համար նախնական գին է սահմանվել 200 000- 300 000 դոլարը: 

Լուսանկարներն աճուրդի կհանվեն հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում:

 

 

  • Կիսվել: