ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Աշոտ Գրիգորյան. Dolce & Gabbana-ի հայ մոդելը

Աշոտ Գրիգորյան. Dolce & Gabbana-ի հայ մոդելը

Հայ մոդել Աշոտ Գրիգորյանը մսնակցել է Dolce & Gabbana-ի բարձր նորաձևության ցուցադրությանը Հռոմում։ 

Գրիգորյանը հագել է հավաքածուի ամենաակնառու կերպարներից մեկը՝ սև թավշյա կոստյում՝ ոսկեգույն ասեղնագործությամբ, դեկորատիվ ծոպերով և մեդալիոն խաչով։ Հագուստը վերցված է բարոկկո արվեստից և եկեղեցական զգեստներից, որոնք այս տարվա հավաքածուի հիմնական թեմաներն են և մեծապես հենվում են կրոնական պատկերագրության և իտալական մշակութային հղումների վրա։

Նա ծնվել է Վանաձորում, մեծացել Ֆրանսիայում, Գրիգորյանը նաև զբաղվել է բռնցքամարտով։

Նա ներկայում պայմանագիր է կնքել այնպիսի գործակալությունների հետ, ինչպիսիք են Williams Agency-ն, Wilhelmina-ն, Boom Model Agency-ն և Wayf Hamburg-ը, և հանդիսանում է իտալական նորաձևության I’M BRAIN ապրանքանիշի դեմքը։

  • Կիսվել: