հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը Հայաստանում է

Աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը Հայաստանում է

Համաշխարհային ճանաչում ունեցող պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը hermitagearmenia-ի հրավերով ժամանել է Երևան։

Նա մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր օծանելիքի տան ստեղծագործական ժառանգությանը և Baccarat Rouge 540 բույրի 10-ամյակին։

Բացի այդ, բարեգործական նախաձեռնության շրջանակում Ֆրենսիս Քյուրքջյանն այցելել է Գյումրիի մանկատուն։

Возможно, это изображение один или несколько человек и текст "ORPHELINAT DES SCEURS ARMÉNIENNES CATHOLIQUES MAYR Hayastan Gyumri"

Ապրիլի 25-ին «Երևան Մարիոթ» հյուրանոցում կկայանա «Լույս և հույս» բարեգործական գալա երեկոն՝ ի աջակցություն Հայաստանի երեխաների, որտեղ պարֆյումերը կլինի պատվավոր հյուր։

Միջոցառումը կազմակերպվել է CCI France Arménie-ի և EliseCare-ի աջակցությամբ: Երեկոյի ծրագրում ընդգրկված են երաժիշտներ, այդ թվում ՝ Աստրիգ Սիրանոսյանը, Անդրե Հովնանյանը և Արփին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: