Արքայազն Հարրին Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի հետ համատեղ երգ է ձայնագրել, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ Unbroken երգից մի հատված հայտնվել է արքայազնի էջում և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի Instagram-ում:
Ձայնագրությանը մասնակցել է նաև Բրիտանիայի մարտական գործողությունների վետերանների երգչախումբը:
Երգի վրա աշխատել է լոնդոնյան Էբբի-ռոուդ ստուդիան, որտեղ իրենց ստեղծագործությունները ձայնագրել են The Beatles-ը, Pink Floyd-ը և Oasis-ը:
Նոր կոմպոզիցիան դառնալու է Invictus Games-ի (Անպարտելի խաղեր) հիմնը, որոնք կայանալու են մայիսին Հագայում: