կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Արի, արի»․ Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել

«Արի, արի»․ Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել

Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել: «Արի, արի» երգը հեղինակել է Նիկ Էգիբյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

Երգչուհին այս հոլովակում ներկայացել է վառ ու գունավոր կերպարներով, որոնց հեղինակը դիզայներ Մերի Ստեփանյանն է։ Կադրերում Սոնան եւ «Ամարաս»-ի աղջիկները պարային իրարանցում են առաջացնում սուպերմարկետում՝ գնումներ կատարելով գունեղ ու աչքի ընկնող կերպարներով։ Խորեոգրաֆը Վիկա Մարտիրոսյանն է:

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է մեկ օր առաջ եւ գրանցել ավելի քան 50 հազար դիտում։ 

  • Կիսվել: