շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արամ mp3-ն ներկայացրել է ԵԱ-ի բացմանը կատարած՝ «Դեպի բարձունք» երգի տեսահոլովակը

Արամ mp3-ն ներկայացրել է ԵԱ-ի բացմանը կատարած՝ «Դեպի բարձունք» երգի տեսահոլովակը

Արամ mp3-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Դեպի բարձունք» երգի հիման վրա։ Երգիչն այն կատարել էր երեկ՝ ապրիլի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։

Երգը հեղինակել են Անդրանիկ Բերբերյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Մթություն, լույսեր, հետաքրքիր կեպարներ՝ միանգամից զգացվում է ռեժիսորի ձեռագիրը։ Իսկ Արամ mp3-ն իրեն հատուկ մինիմալիստական եւ ոճային կերպարում է: Նրա կատարումն ուղեկցվում է պարային համարով, որի բեմադրիչը Հովհաննես Սարգսյանն է։ 

«Բարձրանում է մեր երկրի դրոշը վեր․ աչքերում՝ արցունք, հասա պատվով բարձունք»,-ասվում է երգում, որը ոգեկոչում է կամքի ուժի եւ հաղթանակի։ 

  • Կիսվել: