հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ամուսնության առաջարկություն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ

Ամուսնության առաջարկություն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ

Գեղեցիկ ամուսնության առաջարկություններն օր օրի ավելի լայն տարածում են ստանում: Հերթական անակնկալը տեղի է ունեցել հուլիսի 19-ին՝ Արամ Խաչատրյանի անվան համերասրահի բեմին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ:

Հաղորդավար Սեւակ Հակոբյանն, իբրեւ թե խաղարկության համար, բեմ է հրավիրում զույգին: Երբ նրանք բեմ են բարձրանում, պարզ է դառնում, որ Վարդանը, ով Սիմֆոնիկ նվագախմբի մշտական հանդիսատեսից է, այդ ամենը կազմակերպել էր սիրելիին ամուսնության առաջարկություն անելու նպատակով:

Գեղեցիկ տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերի էջերում:

  • Կիսվել: