շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամերիկահայ Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում

Ամերիկահայ Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում

Ամերիկահայ Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023»/Miss United Nations/ մրցույթում։ Այս մասին գեղեցկուհին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Փեգին գրել է․

«Ես վերադարձել եմ, եւ ներկայացելու եմ Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում։ Մի քանի կարեւոր փուլերից ու հարցազրույցներից հետո ես պատիվ ունեցա ընտրվելու այս մրցույթին մասնակցելու համար։ Շատ շնորհակալ եմ այս նոր ճանապարհորդության համար, եւ առավել շնորհակալ եմ Քրիստոսին։ Բոլորն էլ հասկացել են, թե որքան եմ ես կարոտել բեմը»։

342709679_770023561301260_9188180878743494293_n.jpg (62 KB)

2015 թ-ին Փեգի Գարաբեկյանը մասնակցել էր նաեւ ԱՄՆ-ում կայացած Miss Asia USA մրցույթին, որտեղ կրկին ներկայացրել էր Հայաստանը։ Նա զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը։ 

 

343210192_1288164455157291_4254980223138934321_n.jpg (112 KB)

Ինչ վերաբերում է United Nations 2023-ին, այն տեղի է ունենալու Հնդկաստանում՝ սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։

  • Կիսվել: