չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Amazon-ի սեփականատերը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին

Amazon-ի սեփականատերը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին

Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի նախկինը կինը՝ Մաքենզի Սքոթը, ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Նշվում է, որ կնոջ կարողությունը հասնում է 68 միլիարդ դոլարի:

Ինչպես հաղորդվում է՝ ամենահարուստ կանանց ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է L'Oreal ընկերության սեփականատեր Ֆրանսուազ Բետենկուր-Մայերսը՝ 66.8 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ երրորդ տեղում «Walmart»-ի հիմնադրի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը:

 

  • Կիսվել: