շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու որոշումը կապում են նրա ընտանիքում ֆինանսական խնդիրների հետ

Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու որոշումը կապում են նրա ընտանիքում ֆինանսական խնդիրների հետ

Բոլորովին վերջերս Ալլա Պուգաչովան անսպասելիորեն այցելեց Ռուսաստան։ Շատերի մոտ հարցեր են առաջացել՝ ինչո՞ւ է տեւական ժամանակ հայրենիքը լքած Պուգաչովան առանց ամուսնու վերադարձել Ռուսաստան։ StarHit-ը գրում է, որ վարկածներից մեկի համաձայն՝ Պուգաչովայի ընտանիքը ֆինանսական դժվարություններ է ապրում։ 

Ըստ պրոդյուսեր Լեոնիդ Ձյունիկի՝ երգչուհու ներկայիս ֆինանսական վիճակը ստիպում է նրան նորից բեմ դուրս գալ. «Հավանաբար, Ալլա Պուգաչովան եկել է՝ քննարկելու կորպորոատիվների մասնակցելու վերաբերյալ հարցեր»։ 

Երգչուհու նախկին կիթառահար Ալեքսանդր Լեւշինը չի կասկածում, որ դիվան մտահոգված է ֆինանսական հարցով։ Արտիստը եւ նրա ընտանիքը վաղուց սովոր են ապրել շքեղ կյանքով, սակայն վերջին մեկուկես տարվա ընթացքում նրանց եկամուտները զգալիորեն նվազել են։ «Ալլան, իհարկե, հոգ է տանում իր ընտանիքի կապիտալի մասին»,-НТВ-ի «Ռուսական սենսացիաներ» հաղորդման շրջանակում ասել է Լեւշինը:

Նրա հարազատներից շատերը նույնպես սովոր են Ալլա Բորիսովնայի ֆինանսական աջակցությանը։ Երգչուհու անշարժ գույքի մի մասը գրանցված է նրա թոռան՝ Նիկիտա Պրեսնյակովի անունով։ Ներկայումս աստղային ժառանգն ապրում է ԱՄՆ-ում՝ իր տատիկի բնակարանում։ Ըստ Ձյունիկի՝ Նիկիտան արդեն ֆինանսական դժվարություններ է ապրում։

  • Կիսվել: