երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալլա Պուգաչովան կներառվի օտարերկրյա գործակալների ռեեստրում, եթե լինեն օրինական հիմքեր. Պետդումայի պատգամավոր

Ալլա Պուգաչովան կներառվի օտարերկրյա գործակալների ռեեստրում, եթե լինեն օրինական հիմքեր. Պետդումայի պատգամավոր

Երգչուհի Ալլա Պուգաչովան կներառվի օտարերկրյա գործակալների ռեեստրում, եթե լինեն օրինական հիմքեր, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Սոլովյովը։

Անվտանգության և հակակոռուպցիոն դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը ավելի վաղ հրապարակել էր մի փաստաթուղթ, որից հետևում էր, որ Գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն երգչուհի Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը ասել է, որ պաշտոնական հայտարարություններ չի լսել Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու վերաբերյալ։

  • Կիսվել: