երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադելը հաստատել է, որ ամուսնացել է

Ադելը հաստատել է, որ ամուսնացել է

Դեռ սեպտեմբերին Ադելը շշուկներ բորբոքեց իր ամուսնության մասին, իսկ Ռիչ Փոլը մեկնաբանեց բամբասանքները, սակայն զույգը ոչ մի հաստատում չարեց։ Կարծես եկել է ժամանակը։

Daily Mail-ը հայտնում է, որ երգչուհին հաստատել է իր ամուսնությունը սիրելիի հետ Լոս Անջելեսում իր լավագույն ընկերոջ՝ Ալան Կարի կատակերգական շոուի ժամանակ, որտեղ Ադելը նստած էր հանդիսատեսի մեջ։ «Ալանը հարցրել է ամբոխին, թե արդյոք որևէ մեկը վերջերս ամուսնացել է, և Ադելը բղավել է. «Ես ամուսնացա», – պատմել է հեռուստադիտողներից մեկը: Մեկ այլ ականատես ավելացրել է, որ դա «շատ գեղեցիկ էր ու հուզիչ»։ Որքա՜ն ուրախ ենք նրա համար։

Հիշեցնենք, որ աստղերի սիրավեպի մասին սկսել են խոսել 2021 թվականի ամռանը, երբ զույգը միասին հայտնվեց NBA-ի եզրափակչին։ Նրանք շատ ժամանակ էին անցկացնում միասին։

  • Կիսվել: