հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
74-ամյա Պետրոսյանի հինգերորդ կինը 30 տարեկան է

74-ամյա Պետրոսյանի հինգերորդ կինը 30 տարեկան է

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն::  

Ըստ աղբյուրի՝ Պետրոսյանը եւ Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:

74-ամյա արտիստի համար այն դարձել է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել Ինստագրամում, եւ մեկնաբաններից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված է եղել հենց այդ իրադարձությանը:

Բրուխունովան աշխատում էր որպես հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր: Այնուհետեւ նա զբաղվել Է ցանցում Պետրոսյանի էջով, իսկ ավելի ուշ՝ դարձել նրա օգնականը եւ տնօրենը:

2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել էին:

  • Կիսվել: